Գլխավոր Без рубрики Մայիսի 10-ին կրկին կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով

Մայիսի 10-ին կրկին կգումարվի ԱԺ հատուկ նիստ՝ վարչապետի ընտրության հարցով

0

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերի համաձայն` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 10-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասվում է Միրզոյանի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար խորհրդարանը պետք է արձակվի: Դրա համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրի: Այսօր տեղի ունեցած հատուկ նիստում Փաշինյանը վարչապետ չընտրվեց:

Մեկնաբանել