Մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ըստ shamshyan.com–ի, ժամը 21:00-ից ժամը 21:30-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւան-Արտաշատ միջհամայնքային ճանապարհից դեպի Բաղրամյան գյուղ տանող հատվածում, Ford Transit մակնիշի ավտոմեքենան բախվել է ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ դուրս եկել հանդիպակած գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, եւ առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել 2 կին հետիոտնի: Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը: