Գլխավոր Հասարակություն Զոհված զինծառայողների ու քաղաքացիների աճյունների որոնումներն այսօր կընթանան Ֆիզուլու ուղղությամբ

Զոհված զինծառայողների ու քաղաքացիների աճյունների որոնումներն այսօր կընթանան Ֆիզուլու ուղղությամբ

0

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։

Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում։

Մեկնաբանել