Կոտայքի մարզի բուժհաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում ևս, անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին իրականացվում են COVID-19-ի դեմ պատվաստումներ: Պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով:
COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում՝ 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը:
Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում պատվաստումների դերն ու նշանակությունը՝ մեր քաղաքացիներին կոչ ենք անում պատվաստվել և կոտրել համավարակի շղթան: