Գլխավոր ԵՐԵւԱՆ Փաշինյան. Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր դեռ նախորդ կառավարության օրոք

Փաշինյան. Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր դեռ նախորդ կառավարության օրոք

0

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը: Դրան հաջորդել էր ապրիլյան սրումը: Այս մասին մայիսի 3-ին Ազգային ժողովի հատուկ նիստի վարչապետի ընտրության քննարկման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին: Այս մասին հայտնում է`news.am-ը:

Ըստ Փաշինյանի՝ միշտ առաջ է քաշվել այն միտքը, որ ինքը, իբր, հիանալի գիտեր, որ եթե բանակցողներից մեկը փոխվի, բանակցային գործընթացի տրամաբանությունն ինքնին կփոխվի: «Տարիներ կանցնեն, փաստաթղթերի բովանդակությունը կբացահայտվի, եւ մենք կիմանանք, որ բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել էր 2015-ի աշնանը եւ 2016-ի ձմռանը: Դրանից հետո եկավ 2016-ի գարունը եւ սկսվեց ապրիլի 2-ին: Բանակցային գործընթացի բովանդակությունը փոխվել է հենց այդ պահին, ինչը հաստատվում է առկա փաստաթղթերով: Կան բանակցությունների արձանագրությունները, որոնց հետ աշխատել եմ 2018-ին՝ իմ վարչապետության ընթացքում», – ընդգծեց Փաշինյանը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել