Գլխավոր ԵՐԵւԱՆ Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թվականներին. հարուցվել է քրգործ

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ Սպիտակի համայնքապետարանում 2015-2020 թվականներին. հարուցվել է քրգործ

0

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ  պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին  Marzer.am-ը տեղեկանում է ՀՀ գլխվոր դատախազությունից:

Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք:

Մեկնաբանել