Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Հանդիպում քննարկում Գյումրիի երիտասարդների հետ

Հանդիպում քննարկում Գյումրիի երիտասարդների հետ

0
Այսօր` մայիսի 4-ին, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Կյանքի հիմնարար հմտություններ դեռահասների համար» ծրագրի մասնակիցներին: Ծրագրի ղեկավար Գայանե Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում իրականացված աշխատանքները, անդրադարձավ դեռահասների գրանցած հաջողություններին և առաջիկա անելիքներին: Պատանիներն իրենց հերթին խոսեցին վերը նշված ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում և, մասնավորապես, Գյումրիում կատարած աշխատանքներին, խոսեցին ձեռք բերված հմտությունների և գիտելիքների մասին:
Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձավ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» -ի գործունեությանը, կատարած աշխատանքներին, կարևորեց կենտրոնի կողմից իրականացված և իրականացվող ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին: Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը պատասխանեց նաև պատանիներին հուզող հարցերին, ապա անդրադարձավ քաղաքի բարեկարգման ու զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերին և առաջիկա անելիքներին:

Մեկնաբանել