Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Արթիկում պարարտացվում են վարելահողերն ու խոտհարքները

Արթիկում պարարտացվում են վարելահողերն ու խոտհարքները

0

«Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում կատարվում են վարելահողերի և խոտհարքերի պարարտացում` ազոտական, ֆոսֆորական և կալիումական օրգանական պարարտանյութերով:

Այս աշխատանքների նպատակն է նպաստել հարակից ագրոլանդշաֆտների բերքարվությանը և բերքի որակի բարձրացմանը: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի և կբարձրանա 300 հա վարելահողերի, 190 հա արոտների, 15 հա խոտհարքների հարմարվողկանությունը կլիմայի փոփոխության պայմաններում:

Մեկնաբանել