Գլխավոր Без рубрики Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք. Կատարվել է 99 թեստավորում

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք. Կատարվել է 99 թեստավորում

0

Մայիսի 4-ին կատարվել է  99 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Մեկնաբանել