Կոտայքի մարզում, այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։20-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
էլեկտրասյուների տապալման հետևանքով նշված հատվածում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիիչները այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ կոտրված էլեկտրասյուները նորով փոխելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: