ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը մեջբերեց ՀՀ հաշվեքննիչ պալատի զեկույցը 2019թ․-ին պետական կառույցներում գրանցված չարաշահումների մասին։ Այս մասին հայտնում է`aravot.am-ը:
Եղիազարյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ակնարկեց, որ զեկույցն իր իշխանության օրոք գրանցված դեպքերի մասին է։ Փաշինյանն արձագանքեց․ «Ողջունում եմ պալատի բոլոր բացահայտումները։ Իրավապահները պետք է քննեն բոլոր դեպքերը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Ցավում եմ, որ իրավապահները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների հանդեպ։ Չարաշահումների բոլոր դեպքերը պետք է պատշաճ քննվեն»։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: