Մայիսի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը:
‼Ծրագրի նպատակն է աջակցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններում բնակվող 100 անհատների, որոնք արցախյան իրադարձությունների արդյունքում հայտնվել են սոցիալական ծանր վիճակում:
Նախաձեռնության թիրախ խմբի անդամները հնարավորություն ունեն ստանալ՝
➡️Ծրագրավորման գիտելիքներ և հմտություններ
➡️Հոգեբանական աջակցություն՝ խորհրդատվության կազմակերպում
➡️Ֆինանսական կառավարման/հաշվապահական հաշվառման խորհրդատվության մատուցում
Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, գործընկերներն են՝ Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և Հայ օգնության ֆոնդը:
Գլխավոր
ԺԱՄԱՆՑԸ՝ ՄԱՐԶՈՒՄ «Տավուշի մարզում Արցախյան պատերազմից տուժածների սոցիալական պայմանների բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի...