Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջանի համայնքապետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է 12 քաղաքացի՝ Դիլիջանից և հարակից գյուղերից:
Քաղաքացիները ներկայացրել են տարբեր խնդիրներ՝ սոցիալական, աշխատանքի տեղավորման, առողջական և քաղաքաշինական բնույթի: Բոլոր խնդիրներն արձանագրվել են, իսկ դիմումներին ընթացք տալու համար մարզպետը հստակ հանձնարարականներ է տվել:
Դիմումների ընթացքի մասին քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն: