

Ծրագրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին:

Շինարարական աշխատանքներն իրականացվում է «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից: Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, տեղադրվում է հիմքի ավազային շերտը:
«Ի ուրախություն մեզ և նշված համայնքների բնակիչների, վերջապես կհիմնանորոգվի Ծովակ-Ախպրաձոր ռազմավարական կարևոր նշանակության այս ճանապարհը, որը սպասարկում է Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներին: Ճանապարհի հիմնանորոգմամբ այս բնակավայրերում առաջընթաց կգրանցվի և՛ գյուղատնտեսության և՛ զբոսաշրջության ոլորտներում»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Բացի հիմնական ճանապարհի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում կառուցվելու են նաև մայթեր, տեղադրվելու է ջրահեռացման համակարգ, հիմնանորոգվելու են դեպի դպրոց, մանկապարտեզ և կենսական նշանակության այլ կառույցներ տանող փողոցները:
Համաձայն պայմանագրի՝ Ծովակ-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2021 թվականի նոյեմբեր ամսին: