Գլխավոր Արտակարգ Դաշտում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

Դաշտում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դին

0

Մայիսի 5-ին՝ ժամը 17.15-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերել է 1942 թ. ծնված Մարիետա Մանուկյանի դին:

Կինն ապրիլի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունն ու նշում՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել