«Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ: Նույն սկզբունքով դատապարտելի է իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի օգտագործումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, օրինակ՝ պիցցայակերներ, ծախվածներ և այլն»: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Այսօր ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանը:
Թաթոյանը նշեց՝ ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նման անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող կեղծ օգտահաշիվներ կան, որոնք խմբերով են գործում ու հնչեցնում են սպառնալիքներ ու բռնության կոչեր: Թաթոյանի գնահատմամբ՝ սոցիալական մեդիայի ողջ հայկական տիրույթը ողողվել է հայհոյախառն արտահայտություններով ու ատելության խոսքով:
«Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին տարիներին ծավալների աճ ստացան, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Քաղաքականությունն իր հիմքում պետք է ունենա մարդու իրավունքները որպես ունիվերսալ բարձր արժեք»,- ասաց Արման Թաթոյանը: