
Մայիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218.325 դեպք, որից 202.273-ը՝ առողջացած, 4192-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.828 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100.4873 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3964 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք: Ունենք 714 առողջացած և 14 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1032 է: