Մայիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի 11 աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն իրենց օրինակով ապացուցում են, որ պատվաստումներն անվտանգ են: Ուստի հորդորում են մարզի բնակիչներին, մասնավորապես՝ ռիսկի խմբում գտնվողներին՝ դիմել մարզի բժշկական հաստատություններ (անկախ կցագրումից) ու պատվաստվել, պահպանելով սեփական առողջությունը, ինչպես նաև COVID-19-ով վարակվելու վտանգից զերծ պահելով հարազատներին ու շրջապատի անձանց:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում՝ 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:
Նշենք, որ Վայոց ձորի մարզում կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեմ պատվաստումների գործընթացը կազմակերպելու և հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից ստեղծվել հանձնաժողով, որն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզի առողջապահական կազմակերպությունների հետ: