
Վանաձոր համայնքի Հայքի հրապարակում 2021թ. մայիսի 6-ին ժամը 11.00-ից, իսկ Արցախի պուրակում ժամը 13.00 ից Շարժական պատվաստումային խմբերի միջոցով շարժական կլինիկայում կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ: Նախաձեռնությունը ՀՀ առողջապահության նախարարությանն է: Այն նպատակ ունի բնակչությանը առավել մոտեցնել և հեշտացնել ծառայությունը:
Այս մասին հայտարարություն է տարածել Լոռու մարզպետարանն ու նշել, որ պատվաստվել կարող են բոլոր ցանկացողները:

«Միաժամանակ կոչ ենք անում ցուցաբերել ակտիվություն»,-ասված է մարզպետարանի գրառման մեջ: