
Մայիսի 5-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Պռոշյան գյուղի 36-ամյա մի բնակչի։ Ոստիկանությունից Marzer.am-ին հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնում տղամարդը խոստովանեց, որ մայիսի 2-ին Պռոշյանում գողություն էր արել։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Մայիսյան փողոցի տներից մեկի առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու տան երկրորդ հարկից գողացել էր էլեկտրական գործիքներ։
