Գլխավոր ԵՐԵւԱՆ Գավառ և Մարտունի քաղաքաներում. 20 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք

Գավառ և Մարտունի քաղաքաներում. 20 մեքենա տեղափոխվել է պահպանվող տարածք

0

Մայիսի 4-ին, 5-ին և 6-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գորիս, Եղեգնաձոր, Գավառ և Մարտունի քաղաքներում։ Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 20 ավտոմեքենա։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝  նշելով, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 2, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ, ինչպես և փոխարինված համարանիշերով՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 3, ժամկետանց տարանցիկ համարանիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 35, թաղանթապատված դիմապակիով՝ 14, հետախուզվող 2 մեքենա։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Մեկնաբանել