Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գյումրիում COVID19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կլինիկան կսկսի գործել այսօրվանից

Գյումրիում COVID19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կլինիկան կսկսի գործել այսօրվանից

0

Գյումրու կենտրոնական հրապարակում այսօր՝ ժամը 11:00-ից, կգործի շարժական բուժկենտրոնը, որտեղ Շիրակի մարզի քաղաքացիները կարող են մոտենալ և պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ: Նախնական գործելու է միայն մեկ շարժական բուժկենտրոն:

Շարժական բուժկենտրոնի աշխատանքը կկազմակերպեն հիվանդությունների ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի մասնագետները և Գյումրու պոլիկլինիկաներից մեկի աշխատակիցները: Այս մասին «Հայկական Ժամանակին» հայտնեցին Շիրակի մարզպետարանի լրատվականից:

Հիշեցնենք՝ շարժական պատվաստումային խմբեր գործում են նաև Երևանի հանրային տարբեր վայրերում և Լոռու մարզի Վանաձոր համայնքում: Շարժական բուժկենտրոնների նպատակն է բնակչությանը առավել մոտեցնել և հեշտացնել պատվաստվելու ծառայությունը:

Մեկնաբանել