

Մարզի ղեկավարը ջերմ բարեմաղթանքներ հղեց նրանց՝ երախտագիտություն հայտնելով մշակույթի ոլորտում և սերունդների դաստիրակության գործում ներդրած անուրանալի վաստակի համար.
Մարտուհի Սարգսյանը տոնում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանները:
-Դուք գնահատելի ավանդ ունեք մեր մարզի մշակութային կյանքում և մանուկների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում,-մարզի ղեկավարի խոսքն էր՝ ուղղված Մ. Սարգսյանին:
Նելլի Զախարյանին Արամ Խաչատրյանը շնորհավորեց ծննդյան 80 և մանկավարժական գործունեության 60-ամյա հոբելյանների առթիվ՝ ընդգծելով նրա մեծ ներդրումը սերունդների կրթության, դաստիարակության և գեղագիտական ճաշակի ձևավորման գործում:
Մարզպետի մաղթանքն էր հոբելյար կանան՝ քաջառողջություն, երկարակեցություն և բեղմնավոր ստեղծագործական գործունեություն:

