Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Կառավարությունը գումար է հատկացրել Բերդաշենի դպրոցի և Արթիկի մանկապարտեզի շինաշխատանքների համար

Կառավարությունը գումար է հատկացրել Բերդաշենի դպրոցի և Արթիկի մանկապարտեզի շինաշխատանքների համար

0

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար։ Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց»-ի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին:

«Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են շուրջ 72.4 մլն դրամի հողային աշխատանքներ: Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 100 մլն դրամ հատկացնել մոդուլային շենքի շինաշխատանքները շարունակելու համար։

Կառավարության այսօրվա որոշմամբ 100 մլն դրամ էլ հատկացվել է Արթիկ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկելու նպատակին։

Մեկնաբանել