Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 807 քաղաքացի: «AstraZeneca»-ով՝ 526, «Sputnik-V»-ով՝ 281 շահառու:
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանն ու հիշեցնում, որ պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով: Այն կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար:
Հիշեցնենք, որ Գյումրիում շարժական պատվաստումային կայանը տեղակայված է Վարդանանց հրապարակում: Ցանկացողները պետք է մոտենան անձը հաստատող փաստաթղթով։
Շարժական կայաններ են գործում նաև Երևանում ու Վանաձորում: