Գլխավոր Без рубрики Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել...

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ

0

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ , «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում:

Արցախի ՆԳՆ-ից  Marzer.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները՝ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի գլխավորությամբ, «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

Մեկնաբանել