
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է հրատապ բաց մրցույթներ հետևյալ ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով՝
Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+000-կմ154+000 հատված.

Մասնակցության հայտերն ընդունվում են Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև մայիսի 21-ը՝ ժամը 16.00-ն:
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ311+250-կմ313+000 և կմ316+350-կմ329+820 հատվածներ.
Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև մայիսի 19-ը՝ ժամը 11.00-ն։