
Համացանցում տեղեկություն է տարածվում, թե իբր Տավուշի մարզում ադրբեջանական կողմը փորձել է հայկական դիրքեր գրավել։ Գրառման մեջ օգտատերը մինչև անգամ նշել էր, թե ադրբեջանցիները «հրետանի են պատրաստել»՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ Այս մասին գրում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնն» ու նշում.
«Պաշտպանության նախարարությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեցին, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Սահմանային իրավիճակը վերահսկելի է և որևէ միջադեպ չի արձանագրվել»: