Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Ներքին Հանդ-Ծավ ճանապարհից 20-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ներքին Հանդ-Ծավ ճանապարհից 20-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

0

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն: Տամարդը  ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել