Մայիսի 8-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպում անցկացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Հարություն Ավետիքյանի, ընկերության «Արաքս» (Արարատի և Վայոց ձորի մարզեր) մասնաճյուղի գլխավոր ինժեներ Գագիկ Հակոբյանի և «Եղեգնաձոր» էլեկտրացանցի պետ Գագիկ Սմբատյանի հետ:
Քննարկումները վերաբերում էին Վայոց ձորի մարզի տարածքում էլեկտրամատակարարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերին:
Հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, գործարարներ, մասնագետներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպումների և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ այսօրինակ հարթակի կարևորությունը, ինչը լայն հնարավորություն է ընձեռում ապահովել ոլորտին վերաբերող տարաբնույթ խնդիրների օպերատիվ վերհանումը և արագ արձագանքումը:
Համայնքների, վարչական միավորների ներկայացուցիչների և գործարարների կողմից հնչեցին տարաբնույթ հարցեր, բարձրացվեցին խնդիրներ, որոնք գլխավորապես առնչվում էին հենասյուների, հաղորդալարերի փոխարինման և նոր ենթակայանների կառուցման անհրաժեշտությանը:
Խնդիրները պայմանականորեն դասակարգվեցին առաջնային, երկրորդային և երրորդային կարևորության, որոնց հասցեագրման ժամանակ առաջնահերթություն կտրվի սահմանակից բնակավայրերին՝ հաշվի առնելով աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Պատասխանելով ներկաների հարցերին՝ Հարություն Ավետիքյանը ներկայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի առաջնահերթություններն ու գերակայությունները, անդրադարձավ