Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած...

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված երթին

0

Արտաշատում նշվել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է այդ առթիվ Արարատի մարզպետարանից մեկնարկած երթին, որը եզրափակվել է Հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։

Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Մեկնաբանել