Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ

Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ

0

Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 9-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Էջմածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գեւորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի  17-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, մխրճվել է գառների հոտի մեջ:

Shamshyan.com-ի hաղորդմամբ, գառներից  31-ը սատկել են ,  7-ը՝ վնասվածքներ են ստացել:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է  սատկած գառների տերերի ինքնությունը:

Մեկնաբանել