Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, վետերաններ ու զինվորականներ այցելել էին Մեծ Հայրենականի հաղթանակին նվիրված հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։
Ներկաները ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի առջև։
Վանաձորի կամերային երգչախումբը, Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ նվագախումբը հանդես եկան խորհրդանշական կատարումներով։
Այնուհետ ներկաներն այցելեցին նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում տեղադրված անհայտ զինվորի հուշարձանին՝ կրկին հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։