Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի...

Մաղթանքս մեկն է՝ խաղաղ երկինք. Գյումրիում անցկացվեց ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ

0

ՀՀ և ՌԴ զինված ուժերի զինծառայողների համատեղ շքերթ, Մեծ հայրենականի մասնակիցների եղբայրական գերեզմանի մոտ հոգեհանգստի կարգ՝  ի հիշատակ զոհված զինվորների ու ծաղիկների խոնարհում: Այս մասին հայտնում է` armtimes.com-ը:

Գյումրիում նշվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման (1992) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին Անմար կրակի մոտ:

«Այսօրվա համար մաղթանքս միայն մեկն է ՝ խաղաղ երկինք: Այն երկինքը, որին արժանացել եք մեր պապերի շնորհիվ: Առողջություն եմ մաղթում այն վետերաններին, որոնք մասնակցել են Մեծ Հայրենականին, նաև թիկունքում են եղել՝ օգնելով հաղթանակի կերտմանը»,- ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել