ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա ու եռատոնի առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:
Նա մոտեցել է Արցախյան երկու պատերազմներում զոհված երիտասարդների շիրիմներին, խոնարհվել դրանց առաջ ու ծաղիկներ դրել:
Լրագրողներին արգելվել է մոտենալ ու հարցեր ուղղել, իսկ հեռվից ուղղված հարցերին Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել: