76 ձեռնպահ, 1 դեմ, 1 կողմ ձայներով Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց:
Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ մասի եւ ԱԺ կանոնակարգ օրենքի 140 հոդվածի 9-րդ մասի համաձայն Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվում է, դրան հետեւում է արտահերթ ընտրությունների նշանակումը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ հատուկ նիստի ավարտին տեղեկացրեց, որ մինչ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը այս խորհրդարանը շարունակում է գործել իր լիազորությունների ամբողջ շրջանակով: