Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ակունք, Ծովինար, Մարտունի, Վարդաձոր, Ծովակ, Նորատուս, Լճաշեն համայնքներ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Վարդաձոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։
Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է.
«Ժողովուրդ, պատերազմից հետո, ես հեռուստաուղերձում մի անգամ ասացի, որ այո, կարծում եմ՝ մեր բանակը, Զինված ուժերը հերոսական կռիվ են տվել այս պատերազմի ընթացքում: Եվ երբ օդում կախված հարց կար՝ ինչպե՞ս, 2-րդ բանակային կորպուսի օրինակը դրա ամենավառ օրինակն է, երբ 2-րդ բանակային կորպուսից մինչև 9-րդ պաշտպանական շրջան, մեր բանակն ամուր պաշտպանական գիծը պահել է:
Մենք, այո, վերջին տարիներին շատ բան արել ենք, բայց շատ բան էլ չենք հասցրել անել: Այո, մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք, որովհետև ճանապարհ կառուցում էինք ճանապարհ կառուցելու համար, մենք ճանապարհ չէինք կառուցում փող գողանալու համար: Այո, մենք դպրոցներ կառուցեցինք, մանկապարտեզներ կառուցեցինք, բայց մենք միլիոնատեր չդարձանք, որովհետև մենք չէինք ուզում: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն էր:
Այո, մենք այս աղետի առաջ կանգնեցինք, որովհետև չկարողացանք կանգնեցնել մի գործընթաց, որը զարգացել, հասել էր կուլմինացիային, որը մեր երկրին և ժողովրդին Ղարաբաղի հարցի անարժանապատիվ լուծում պիտի պարտադրեր: Մենք կանգնեցինք, ժողովուրդ, մենք մինչև վերջ կանգնեցինք: Այո, մենք հուսահատ կռիվ ենք տվել այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Ավարայրում, այնպես, ինչպես մեր նախնիները հուսահատ կռիվ են տվել Սարդարապատում:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: