Գլխավոր Եղանակ Երեկվա ձյունն անոմալիա է՝ հազվադեպ դիտվող երեւույթ. Սուրենյանը մանրամասնում է՝ ինչ եղանակ...

Երեկվա ձյունն անոմալիա է՝ հազվադեպ դիտվող երեւույթ. Սուրենյանը մանրամասնում է՝ ինչ եղանակ սպասել մայիսին

0

Շրջակա միջավայրի նախարարության hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ գիշերվա ձյունն աննախադեպ երեւույթ չէ, ու այնպես չէ, որ սա առաջին դեպքն էր մեր երկրի տարածքում: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաեւ ձեւավորվել է ձնածածկույթ։ Ըստ hիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ այս երեւույթի պատճառը Սեւ ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերեց ջերմաստիճանի կտրուկ անկում։

«Անոմալիա է բնականաբար՝ հազվադեպ դիտվող երեւույթ, բայց աննախադեպ չէ: Եթե վերցնենք 10 տարվա կտրվածքով, ապա 10 տարին մեկ անգամ կարող է լինել նման բան: Մենք ունեցել ենք տարիներ, որ նման երեւույթ եղել է տարվա այս ժամանակահատվածում: Ավելին՝ 1985 թվականի հունիսի 20-ին հանրապետության բոլոր լեռնային շրջաններում տեղումներ են եղել, շատ ավելի ուժեղ, քան այս գիշեր տեղացած ձյունն էր»,- ասաց Սուրենյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ անցած տարի էլ մոտավորապես այս ժամանակահատվածում լեռնային շրջաններում ձյուն էր տեղացել, բայց պրոցեսը շատ ավելի թույլ էր, պարզապես այս տարի ավելի մասշտաբային է: «Անցած տարվանը շատ ավելի լոկալ էր, իսկ այս տարի ավելի մասշտաբային: Գրեթե բոլոր մարզերի այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերեւույթից 1500 մետր բարձրության վրա, ձյուն է տեղացել»,-ասաց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել