Թուրքիան մեր թշնամի՞ն է, բարեկա՞մը, թե հարեւանը. որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ-ում այսպիսի հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է: Որովհետեւ թշնամիները հարեւաններ են լինում սովորաբար, որովհետեւ դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքեւ գտնվող որեւէ պետություն էսօր համարվեր մեր թշնամին: Եթե էդպիսի բան տեղի ունենա, նշանակում է՝ մեր երկիրը անգամներով գերազանցել է…Էսօր իրենց տարածաշրջանից դուրս թշնամի ունեն միայն գերտերությունները:
Մնացած բոլոր թշնամիները նաեւ հարեւաններ են»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը եւ ընդգծեց. «Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք եկել է ժամանակը, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի, որովհետեւ երբ այդ թշնամանքը եռում է, եռում է, եռում է, այն բերում է պայթյունի»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: