Գլխավոր ԵՐԵւԱՆ «Ձեռք բերեցինք թոքերի արհեստական շնչառության 100 հատ սարք, բավականին գումար ենք ծախսել,...

«Ձեռք բերեցինք թոքերի արհեստական շնչառության 100 հատ սարք, բավականին գումար ենք ծախսել, հետո պրակտիկան ցույց տվեց, որ չեն կիրառվում». Փաշինյան

0

«Մեր ամենամեծ պրոբլեմը բոլորս գիտենք՝ 44-օրյա պատերազմն է եւ այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ»,- այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարցին, թե որն է եղել ձեր իշխանության ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը՝ պատասխանեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է`aravot.am-ը:

Նա ասաց, որ Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացները 2018-ի ապրիլի դրությամբ «Точка невозврата»-ն՝ անշրջելիության կետն անցել էին. «Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերը»: Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Թուրքիան մեր թշնամի՞ն է, բարեկա՞մը, թե՞ հարեւանը՝ Փաշինյանը պատասխանեց, որ Թուրքիան մեր թշնամին է, որը նաեւ մեր հարեւանն է: Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ որքանո՞վ է տրամաբանական, որ որոշ քաղաքական ուժեր ձեւավորում են նախընտրական շտաբներ, որտեղ ընդունում են մարդկանց, օրինակ՝ 10 հազար մարդ, որոնց միակ գործը լինելու է ձայներ հավաքելը: Նա նաեւ հարցրեց՝ հաշվարկի գործընթացի հանդեպ վստահություն կա՞, ուժեր կան, որ բոլոր տեղամասերում վստահված անձ չեն կարող ունենալ: Փաշինյանն ասաց, որ ձայների հաշվարկն ուղիղ եթերում է լինելու՝ ֆեյսբուքյան էջերով, այնպես որ վստահված անձի բացակայությունը դժվար հարցեր առաջացնի: Կարդացեք նաև Գողացել են մեր անցյալը, ամեն օր սպանում են մեր ներկան. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան «Մեզ սպասվում է թերեւս մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը». Փաշինյան «Երեք տարի առաջվա Նիկոլ Փաշինյանն անցյալ է. ընտրությունը անցյալի և անցյալի անցյալի միջև է». Արմեն Բաղդասարյան Փաշինյանը խոսել էր կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց ձեռնարկած քայլերի մասին ու հեգնանքով ասել, թե քննիչ հանձնաժողովը կա՞, թե՞ հիմա կասեն՝ ԱԺ-ն ցրվում է, չենք հասցնում բան պարզել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նեղվել էր վարչապետի այդ հեգնանքից՝ իրենց նախաձեռնած հանձնաժողովի հետ կապված: Նա ասաց, որ 251 հարցից բաղկացած հարցաշար են ուղարկել կառավարություն, չեն պատասխանել, իսկ առանց այդ հարցերի պատասխանի՝ չեն կարող եզրակացություններ անել. «12 հոգուց 8-ը իշխող խմբակցության պատգամավորներ են, վերջապես սա ԱԺ քննիչ հանձնաժողով է, չեմ կարծում, որ արդյունավետությունը կարելի էր կասկածի տակ դնել»: Փաշինյանը պատասխանեց, որ սոցցանցերում 2020-ի մայիս-հուլիսին քննադատում էին իրենց. «Չեմ ասում, թե այնտեղ ամեն ինչ անթերի է՝ եղել են բազմաթիվ թերություններ՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ: Օբյեկտիվներից մեկն ասեմ՝ երբ կորոնավիրուսը մեկնարկում էր, ամբողջ աշխարհը խուճապահար խոսում էր թոքերի արհեստական սարքերի մասին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել