
ՃՈ ուժեղացված ծառայություն Հայաստանի 5 քաղաքներում. 41 ոչ սթափ վարորդ, առանց վարորդական վկայականի 8 անձ:
Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականն իրականացվեց մայիսի 7-ին եւ 8-ին՝ Վանաձոր, Արմավիր, Աբովյան, Աշտարակ եւ Սեւան քաղաքներում։
Ոստիկանությունից Marzer.am-ին հայտնում են, որ հայտնաբերվեց ճանապարհային երթեւեկության կանոնների 330-ից ավելի խախտում։ Պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 32 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց ոչ սթափ՝ 41, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ, ինչպես եւ առանց համարանիշերի՝ 1, համարանիշերը ոչ սահմանված վայրում փակցված՝ 21, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 24, թաղանթապատված դիմապակիով՝ 19, հետախուզման մեջ գտնվող՝ 1 մեքենա։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են: