

Այսօր նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանում ծաղիկներ խոնարհեցին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, ՌԴ բանակի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, հյուրեր։
Հայրենականում հաղթանակ կերտած տղցիների, Արցախյան հերոսանարտերում զոհված հերոսների բարեկամները, հարազատներն ու ընկերները նույնպես եկել էին հարգանքի տուրք մատուցելու բոլոր ժամանակների քաջերին։
Հայրենասիրական երգն ու պարը թնդաց Տեղում, կրակին դրվեցին մատաղի մսով կաթսաները, իսկ մասնակիցները շրջեցին Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող թանգարանում, որը վերջերս է վերանորոգվել։
Օրվա խորհրդով խաղաղության համար աղոթք բարձրացվեց, իսկ զոհաբերված մատաղը բաժանվեց բոլորին։