
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ավարտեց հերթական նիստը, որի ընթացքում 7 կողմ ձայնով ընդունվեց հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
Այսպիսով, ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչեւ մայիսի 26: Կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Փաստաթղթերի հետ միասին կուսակցություններն ու դաշինքները կարող են ԿԸՀ ներկայացնել նաեւ քարոզչական վահանակների վրա պաստառների տեղադրման հայտեր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը գովազդային վահանակներ ունեցող կազմակերպություններին հորդորեց մինչեւ մայիսի 22-ը ներկայացնել ազատ վահանակների մասին տեղեկություն, որպեսզի դրանք հնարավոր լինի բաշխել:
Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-ից 30-ը:
Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում բոլորի համար տեսանելի վայրում պետք է փակցված լինեն մայիսի 31-ին:
Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից եւ կտեւի մինչեւ հունիսի 18-ը՝ ժամը 24:00-ն:
Սա ամենակարեւոր միջոցառումների մասին տեղեկությունն է, առաջիկայում, ըստ ԿԸՀ նախագահի, կայքում կհրապարակվի ժամանակացույցը, որում ներառված են 113 տարբեր միջոցառումներ:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: