Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի

Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի

0

Ավելի քան 1.5 տարի անց Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը նոր պետ ունի: Marzer.am-ի տեղեկություններով՝ բաժնի պետի պաշտոնում նշանակվել է նույն բաժնի գլխավոր մասնագետ Աննա Գասպարյանը:

Աննա Գասպարյանը տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում աշխատում է 2012 թ-ից: Մասնակցելով բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, նա ցուցաբերել է գերազանց արդյունք:

Աննա Գասպարյանը գործունեության այս տարիներին աչքի է ընկել  իր համեստությամբ, մարդկային բարձր հատկանիշներով ու լրագրողների հետ շփման պրոֆեսիոնալ ու պատասխանատու գործելաոճով: Վայելել ու վայելում է ոչ միայն լրագրող գործընկերների, այլ նաեւ մարզպետարանի բոլոր աշխատակիցների սերն ու հարգանքը:

Marzer.am-ը սիրով շնորհավորում է Աննա Գասպարյանին՝ նշանակման կապակցությամբ, նրան մաղթում բազում վերելքներ աշխատանքային գործունեության մեջ: Ու թող նրա՝ լրագրողների հետ շփման փորձն ու գիտելիքները վարակիչ լինեն նաեւ մյուս կառույցների բոլոր աշխատակիցներին:

 

Մեկնաբանել