Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված առաջին սանիտարական...

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում կկառուցվի կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված առաջին սանիտարական աղբավայրը

0

Մարզի քաղաքային համայնքների ղեկավարների հետ քննարկել ենք «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքների լիարժեք կազմակերպմանն ու ենթակառուցվածքների թույլտվությունների ստացմանն առնչվող հարցեր:

Հաշվի առնելով, որ ԵՄ չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգը երկու մարզերում դեռևս չի գործում և ընկերությունն այժմ չի կարող ինքնուրույն, իր գործունեության արդյունքում ձևավորվող սեփական միջոցների հաշվին լիարժեք աշխատել, ընկերության պահպանման ծախսերի հոգածության անհրաժեշտություն է առաջանում հիմնադիրների կողմից։

Համայնքների ղեկավարներին հորդորել եմ սահմանված ժամկետներում ընկերության հիմնադրման պայմանագրով նախատեսված հոգալ ընկերության գործունեության և պահպանման ծախսերը՝ մինչև ծրագրի լիարժեք գործելը։

Ի դեպ, աղբավայրի և աղբի փոխաբեռնման կայանների շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Կառուցվող սանիտարական աղբավայրը Հայաստանում առաջինն է լինելու:

Մեկնաբանել