Գլխավոր ԵՐԵւԱՆ Մարզական լրագրության ամբիոնը նոր կրթական ձևաչափով է մոտենում ուստարվան

Մարզական լրագրության ամբիոնը նոր կրթական ձևաչափով է մոտենում ուստարվան

0

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզական լրագրության ամբիոնը նոր կրթական ծրագրերով, պրակտիկ աշխատանքի և նոր մասնագիտական համալրումներով է մոտենում կրթական հաջորդ ուսումնական տարվան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  ասաց ամբիոնի վարիչ Արևիկ Բաղդասարյանը: Նա շեշտեց, որ ուսանողների հետ աշխատանքն այժմ այլ մակարդակի վրա է, քանի որ ամբիոնը փոփոխության է ենթարկել գործնական և տեսական աշխատանքը ապագա մարզական լրագրողների հետ:

«Ամբիոնն իսկապես նոր շունչ է ստացել և շարունակում է ստանալ, քանի որ մեր թիմի կազմը համալրել են և համալրելու են ասպարեզում գործող լավագույն մասնագետները, որոնք մեծագույն սիրով համաձայնել են իրենց փորձը փոխանցել կրտսեր սերնդին: Այս ամենի հետ ուսանողներին կտրվի նաև պրակտիկ աշխատանքով իրենց «զինանոցը» համալրելու հնարավորություն,- ասաց Բաղդասարյանը:

Ուսանողների տեղեկացվածության ապահովման, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով ամբիոնը ստեղծել է առցանց հարթակ: Կազմակերպվել է լրագրող-ուսանողների տեղեկատվական թիմ` համալրված տարբեր կուրսերի ուսանողներով, որոնք մեծ ներգրավվածություն ունեն ուսումնական, սոցիալական, բարեգործական, բնապահպանական, մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպման, լուսաբանման հետ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանել