SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մայսիս 8-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Կարեն Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելու, իսկ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին հրազենային մահացու վնասվածք հասցնելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեկան հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, և համագործակցելով Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: