

Նախարարի պաշտոնակատարն աշխատակազմին ներկայացրեց ԲԾԻԳ-ի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանին, ապա աշխատակազմի հետ առաջիկա անելիքների ու 2021 թվականին գրասենյակի գործունեության նախանշած ուղղությունների վերաբերյալ խորհրդակցություն անցկացրեց։
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակում ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ճիշտ գործիքակազմի կիրառման, օբյեկտիվ մրցույթների իրականացման, կապալառուների ու ներդրողների ներգրավման միջոցով:
Նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը վստահություն հայտնեց, որ կունենանք արդյունավետ գործող կառույց՝ պատասխանատու աշխատաոճով ու յուրաքանչյուր աշխատակցի անհատական ջանքով՝ ի նպաստ մեր պետության, շրջակա միջավայրի ու ՀՀ քաղաքացու։