Ալավերդու համայնքապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի և ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել և վեր են հանվել շինարարության ընթացքում առաջացած այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են տվյալ տարածքների լուսավորությունը և ջրահեռացումը։
Հանդիպմանը ներկա են եղել ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը, M6 ծրագրի ղեկավար Արամ Վարդանյանը, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Նինա Ավետիսյանը, նախագծող կազմակերպության գլխավոր գծագրող Հարություն Ավագյանը և գործին առնչվող այլ մարդիկ։
Այցելելով և ականատես դառնալով կատարվող աշխատանքներին և աշխատանքների արդյունքում առաջացած խնդիրներին, որոշվեց՝ հնարավորինս սեղմ ժամանակահատվածում լուծում տալ խնդիրներին։