
Իշխանասար համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանի խոսքով՝ շրջանառվող լուրերը, թե թշնամին Իշխանասարի ուղղությամբ առաջ է եկել՝ իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է`168.am-ը:
«Ես ասում եմ, որևէ բան չկա, Իշխանասար սարը միայն Իշխանասար գյուղինը չէ, այն Գորիսից գալիս, գնում հասնում է մինչև Ծղուկ սարը։ Այնտեղ որևէ բան չկա, մեր ամբողջ գյուղի նախիրը դաշտերում է, զանգել եմ, տեղեկացրել հովիվներին, նման բան չկա, կրակոց չկա, ամեն ինչ խախանդ է։ Թշնամին Իշխանասարի ուղղությամբ առաջ չի եկել, իրավունք չունի առաջ գալու։ 1991 թվականից այն գիծը, որտեղ մենք կանգնած ենք եղել, մինչև այսօր նստած ենք և թշնամին իրավունք չունի անցնելու»,- նշեց Մարատ Պետրոսյանը։

Հարցին՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Իշխանասարի ուղղությամբ դիրքերի փոփոխություն չի՞ եղել, Մարատ Պետրոսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, չի եղել։ Ես հարյուր տոկոսով համոզված ասում եմ ձեզ։ Մարդիկ շատ բան են խոսում, բայց ես իմ ասածն ասեցի, չկա նման բան»։
Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության հայտարարությանը, որ բանակցություններ են ընթանում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ, Իշխանասարի համայնքապետը նկատեց. «Այ ձեր ցավը տանեմ, ասում եմ՝ նման բան չկա, ես եմ հեն ա մեջը, ես եմ տեսնում ու զգում, սա իմ գյուղն է, իմ ժողովուրդը, չկա նման բան»։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում: